Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

Ագռա­վա­քար

Ագռա­վա­քար
19.11.2019 | 00:45

(Նախորդ մասը)

Այ­նու­հետև ա­վե­լի հեշտ էր. 1992 թվա­կա­նի դեկ­տեմ­բե­րին ի­րա­կա­նաց­վեց դրա­մա­կան թա­լան­չիա­կան ռե­ֆորմ, ո­րի պատ­ճա­ռով բնակ­չու­թյու­նը կորց­րեց հս­կա­յա­կան դրա­մա­կան մի­ջոց­ներ, այդ թվում, «սև օր­վա» հա­մար խնա­յո­ղա­կան դրա­մարկ­ղե­րում կու­տա­կած: Իշ­խա­նու­թյուն­նե­րը հարս­տա­ցան այդ դրա­մա­կան ռե­ֆոր­մով:
Գազն ամ­բող­ջո­վին ան­ջատ­վեց: Է­լեկտ­րա­կա­նու­թյու­նը մա­տա­կա­րար­վում էր, այս­պես կոչ­ված, «հով­հա­րա­յին միա­ցում­նե­րով», ընդ ո­րում, բնավ չէր պահ­պան­վում այդ միա­ցում­նե­րի ժա­մա­նա­կա­ցույ­ցը:


Ոչ ո­քի հայտ­նի չէր, թե երբ և օր­վա որ ժա­մին կտր­վի 50-60 րո­պե տևո­ղու­թյամբ այդ թշ­վառ լույ­սը, ո­րի ըն­թաց­քում պետք է հասց­ներ կար­գա­վո­րել տն­տե­սու­թյան շատ հար­ցեր. քա­ղա­քում շշուկ­ներ էին պտտ­վում, թե Հայ­կա­կան ա­տո­մա­յին է­լեկտ­րա­կա­յա­նի ար­տադ­րած է­լեկտ­րա­կա­նու­թյու­նը իշ­խա­նու­թյուն­նե­րը վա­ճա­ռում են «հարևան­նե­րին» (Վրաս­տա­նին և Թուր­քիա­յին):
Բազ­մա­հարկ շեն­քե­րում խմե­լու ջուր փաս­տո­րեն գո­յու­թյուն չու­ներ (ջուրն ընդ­հան­րա­պես չէր հաս­նում հին­գե­րոր­դից բարձր հար­կեր): Սնն­դամ­թեր­քով ա­պա­հո­վե­լու հա­մար ի հայտ ե­կավ կտ­րո­նա­յին հա­մա­կար­գը: Կտ­րո­նով հա­սա­նե­լիք 150 գրամ ցած­րո­րակ հա­ցի փա­յա­բա­ժի­նը ստա­նա­լու հա­մար մար­դիկ հեր­թե­րում էին անց­կաց­նում 10-12 ժամ:
Միևնույն ժա­մա­նակ դա­տարկ­վում էին խա­նութ­նե­րի տա­րածք­նե­րը՝ է­ժան գնով սե­փա­կա­նաշ­նորհ­ման նա­խա­պատ­րաս­տե­լու նպա­տա­կով:


Ի­րա­գործ­վեց «բնակ­չու­թյան վաու­չե­րա­ցում», և գոր­ծա­րան­նե­րի ու ֆաբ­րի­կա­նե­րի, նաև խա­նութ­նե­րի, դե­ղատ­նե­րի և, ընդ­հան­րա­պես, շեն­քե­րի բո­լոր ցածր հար­կե­րի նպա­տա­կա­յին թա­լան­չիա­կան սե­փա­կա­նաշ­նոր­հում: Մե­տա­ղի ջար­դո­նի գնով ար­տա­սահ­մա­նին (հիմ­նա­կա­նում՝ Ի­րան) վա­ճառ­վե­ցին բարձ­րո­րակ հաս­տոց­ներ: Ա­ռաջ­նա­կարգ գոր­ծա­րան­նե­րի տա­րածք­նե­րը վե­րած­վե­ցին տո­նա­վա­ճա­ռա­յին հրա­պա­րակ­նե­րի: Եր­բեմ­նի բարձ­րար­դյու­նա­բե­րա­կան հան­րա­պե­տու­թյու­նը վե­րած­վեց հա­մա­տա­րած «սև» շու­կա­յի: Դր­վե­ցին սպե­կու­լյա­տիվ բուր­ժուա­զիա­յի հիմ­քե­րը, որն ամ­բողջ ու­ժով ա­մուր կառ­չեց իշ­խա­նու­թյու­նից:
«Վաու­չե­րաց­ման» և Հա­յաս­տա­նի, մաս­նա­վո­րա­պես, Երևա­նի ար­դյու­նա­բե­րա­կան են­թա­կա­ռուց­վածք­նե­րի նպա­տա­կա­յին ոչն­չաց­ման ար­դյուն­քում, ե­րե­սու­նից հի­սուն տա­րե­կան աշ­խա­տու­նակ բնակ­չու­թյան վրա ակն­թար­թո­րեն փլ­վեց հա­մընդ­հա­նուր գոր­ծազր­կու­թյու­նը: Պա­հան­ջար­կից դուրս հայ­տն­վե­ցին է­լի­տար աշ­խա­տան­քա­յին մաս­նա­գի­տու­թյուն­նե­րի բարձ­րա­կարգ ար­հես­տա­վարժ­ներ, գի­տա­կան, ին­ժե­նե­րա-տեխ­նի­կա­կան մտա­վո­րա­կա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ: Բարձ­րա­գույն կր­թու­թյամբ մաս­նա­գետ­ներ (այդ թվում` գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու­ներ և դոկ­տոր­ներ) ստիպ­ված էին հաց վաս­տա­կել՝ վա­ճառ­քի հա­նե­լով ըն­տա­նե­կան հարս­տու­թյուն­նե­րը:


Քա­ղաքն աս­տի­ճա­նա­բար թաղ­վում էր մթան մեջ:
Ծաղ­կում էր մա­քո­քա­յին սպե­կու­լյա­տիվ առևտու­րը: Տար­բեր ո­լորտ­նե­րում պա­հան­ջար­կից դուրս հայ­տն­վե­ցին բարձ­րո­րակ մաս­նա­գետ­ներ. ա­ռողջ տղա­մար­դիկ կանգ­նե­ցին վա­ճա­ռա­սե­ղան­նե­րի հետևում՝ լայն սպառ­ման ապ­րանք­ներ վա­ճա­ռե­լու հա­մար: Հար­կա­դիր պա­րա­պուր­դի պատ­ճա­ռով մար­դիկ սկ­սե­ցին խմել: Եվ դա մի քա­ղա­քում, ո­րի փո­ղոց­նե­րում եր­բե՛ք չէին «ըն­կող­մա­նել» հար­բած մար­դիկ: Սո­վե­տա­կան ժա­մա­նակ­նե­րում, կենտ­րո­նա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի հանձ­նա­րա­րու­թյամբ, խն­դիր դր­վեց բժշ­կա­կան սթա­փա­րան­նե­րի պար­տա­դիր ստեղծ­ման մա­սին: Սթա­փա­րան բա­ցե­ցին, բայց քա­նի որ նման հաս­տա­տու­թյուն­ներն աշ­խա­տում են ինք­նա­ծախ­սա­ծածկ­ման սկզ­բուն­քով, վեց ա­միս հե­տո Երևա­նում հարց ա­ռա­ջա­ցավ սթա­փա­րա­նը, որ­պես ա­նար­դյու­նա­վետ կա­ռույց, փա­կե­լու մա­սին: Ի­րա­վի­ճա­կը տե­ղում պար­զե­լու հա­մար 1987 թվա­կա­նի աշ­նա­նը Երևան գոր­ծուղ­վեց ներ­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րի տե­ղա­կալ­նե­րից մե­կը: «Տե­ղա­ցի ըն­կեր­նե­րի» հետ շփում­նե­րից հե­տո, «մոս­կո­վյան ռևի­զո­րը» մո­տա­վո­րա­պես ժա­մը 19-ին հայ­տա­րա­րեց Երևա­նի փո­ղոց­նե­րով անց­նե­լու իր ո­րոշ­ման մա­սին: Ոտ­քով շր­ջե­ցին քա­ղա­քի բո­լոր կենտ­րո­նա­կան պու­րակ­նե­րում. դե, հար­բած­ներ չկան, ոչ նս­տա­րան­նե­րին, ոչ թփուտ­նե­րում: Եվ հան­կարծ, ՍՍՀՄ ՆԳՆ գե­նե­րա­լի «ռևի­զո­րա­կան» զգոն հա­յաց­քը հար­բած մարդ է նկա­տում կոն­սեր­վա­տո­րիա­յի շեն­քի հան­դի­պա­կաց պու­րա­կի թփե­րում: Գե­նե­րա­լը ո­րո­շում է ան­ձամբ պար­զել հա­սա­րա­կա­կան կար­գը «խախ­տո­ղին»: Պարզ­վեց, որ դա ռուս զբո­սաշր­ջիկ է, ո­րը քա­ղա­քի բո­լոր մթե­րա­յին խա­նութ­նե­րում ա­զատ վա­ճառ­վող ալ­կո­հո­լա­յին ար­տադ­րան­քի «զոհ» էր դար­ձել (ինչ­պես հայտ­նի է, Ռու­սաս­տա­նի Ֆե­դե­րա­ցիա­յի տա­րած­քում, սո­վե­տա­կան ժա­մա­նակ­նե­րում, ալ­կո­հո­լա­յին ապ­րանք­նե­րը վա­ճառ­վում էին մթե­րա­յին խա­նութ­նե­րի հա­տուկ պաշտ­պան­ված մե­կու­սի սեկ­ցիա­նե­րում): Ստիպ­ված ե­ղան հրա­ժար­վել Երևա­նում բժշ­կա­կան սթա­փա­րան­նե­րը պահ­պա­նե­լու մտ­քից:


Իսկ հետ­սո­վե­տա­կան ժա­մա­նակ, նոր իշ­խա­նու­թյան օ­րոք, «ա­զատ և ան­կախ» Հա­յաս­տա­նում ծո­ղո­վուր­դը հար­բում էր: Հար­բում էր ա­նե­լա­նե­լիու­թյու­նից և ա­վե­լոր­դու­թյան զգա­ցու­մից:
Շատ թո­շա­կա­ռու­ներ (հիմ­նա­կա­նում՝ տա­րեց կա­նայք), հրա­պուր­վե­ցին լայն տա­րա­ծում գտած մո­լե­խա­ղե­րով, կորց­րին ի­րենց բնա­կա­րան­նե­րը՝ վե­րած­վե­լով բոմ­ժե­րի: Փո­ղոց­նե­րում ա­վե­լի հա­ճախ հայ­տն­վե­ցին ան­հաս­կա­նա­լի բա­ռեր մրթմր­թա­ցող, բա­ցա­կա հա­յացք­նե­րով մար­դիկ: Բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան ահ­ռե­լի գեր­ծան­րա­բեռն­վա­ծու­թյունն իր ազ­դե­ցու­թյունն ու­նե­ցավ մարդ­կանց հո­գե­բա­նու­թյան վրա: «Ղա­րա­բա­ղյան շարժ­ման» հզոր զգաց­մուն­քա­յին պոռթ­կու­մը և խոր հիաս­թա­փու­թյու­նը իշ­խա­նու­թյու­նը բռ­նա­զավ­թած «հան­րա­հա­վա­քա­յին պա­րագ­լուխ­նե­րից» ի­րենց ազ­դե­ցու­թյունն ու­նե­ցան քա­ղա­քա­ցի­նե­րի հո­գե­կան ա­ռող­ջու­թյան վրա: Ա­նե­լա­նե­լիու­թյու­նից հա­ճա­խա­ցան ինք­նաս­պա­նու­թյան դեպ­քե­րը: Մշ­տա­կան բնույթ ստա­ցավ բնակ­չու­թյան ար­տա­հոս­քը հան­րա­պե­տու­թյու­նից: Ընդ ո­րում, չնա­յած ձևա­վոր­ված ու­նայն մթ­նո­լոր­տին, ժո­ղո­վուր­դը չկորց­րեց հու­մո­րի զգա­ցու­մը. օ­դա­նա­վա­կա­յա­նում հայ­տն­վեց հու­մո­րա­յին ձե­ռա­գիր հայ­տա­րա­րու­թյուն՝ ցա­վի ե­րան­գա­վոր­մամբ. «Վեր­ջին թռ­չող, լույ­սը մա­րի՛ր»:
Այդ ա­մե­նի հա­մա­պատ­կե­րում, ինչ­պես «խն­ջույք՝ ժան­տախ­տի ժա­մա­նակ», ա­ռանձ­նա­նում էին ՀՀՇ «նո­մենկ­լա­տու­րա­յին նո­րա­հա­րուստ­նե­րի» ցու­ցադ­րա­կան գի­նար­բուք­նե­րը` դրանց տե­սաե­րիզ­նե­րի տա­րած­մամբ:


Այդ նույն շր­ջա­նում սկս­վե­ցին «նկու­ղա­յին շի­նա­րա­րու­թյուն­նե­րը». շեն­քե­րի տակ, հիմ­քե­րը կր­ծե­լով, փո­սեր էին փոր­վում՝ դե­պի սե­փա­կա­նաշ­նորհ­ված շի­նու­թյուն­նե­րը հե­տա­գա­յում փո­ղո­ցից մուտ­քեր բա­ցե­լու և ձևա­վո­րե­լու հա­մար: Օր­վա մութ ժա­մե­րին ան­ցորդ­նե­րը հա­ճախ ընկ­նում էին այդ փո­սե­րը, կոտ­րե­լով ձեռ­քերն ու ոտ­քե­րը: Ո­մանք փոսն ընկ­նե­լիս կոտ­րում էին ի­րենց վեր­ջույթ­նե­րը և չէին կա­րո­ղա­նում ինք­նու­րույն դուրս գալ փո­սից՝ են­թարկ­վե­լով նկու­ղա­յին տա­րածք­նե­րից վռնդ­ված առ­նետ­նե­րի հար­ձա­կում­նե­րին:
Բոմ­ժե­րը սառ­չում էին փո­ղոց­նե­րում: Դիա­հեր­ձա­րան­նե­րը լեփ-լե­ցուն էին: Ի հայտ ե­կավ «վար­ձու դա­գաղ» հաս­կա­ցու­թյու­նը, քա­նի որ մար­դիկ ի­րենց հա­րա­զատ­նե­րին հու­ղար­կա­վո­րե­լու հա­մար դա­գա­ղի փող չու­նեին:


Հի­շյալ տա­րի­նե­րին զա­նա­զան սադ­րիչ­ներ ո­րո­ճում էին 1920 թվա­կա­նի Սևրի պայ­մա­նագ­րի N 88 հոդ­վա­ծը վե­րա­կեն­դա­նաց­նե­լու ծրագ­րեր, ո­րը խոս­տա­նում էր ստեղ­ծել «ա­զատ և ան­կախ» Հա­յաս­տան՝ մեծ տե­րու­թյուն­նե­րի (հիմ­նա­կա­նում՝ ԱՄՆ-ի) օգ­նու­թյամբ և ա­ջակ­ցու­թյամբ (լռու­թյան էր մատն­վում, որ այդ նույն տե­րու­թյուն­նե­րը 1923 թվան­կա­նին չե­ղար­կել էին Սևրի պայ­մա­նագ­րի այդ հոդ­վա­ծը), քա­րոզ­վում էր պրե­զի­դենտ Վիլ­սո­նի ան­հիմն հե­րո­սա­ցու­մը՝ կեր­տե­լով նրա (նրա ան­ձի մի­ջո­ցով՝ նաև ԱՄՆ-ի) կեր­պա­րը, որ­պես «հայ ժո­ղովր­դի պաշտ­պա­նի»՝ թի­րա­խա­վո­րե­լով հայ ժո­ղովր­դի հե­ռա­ցու­մը Ռու­սաս­տա­նից, ո­րը չի պաշտ­պա­նում ար­ցախ­ցի­նե­րի օ­րի­նա­կան պա­հանջ­նե­րը:


Հան­րա­պե­տու­թյան բնակ­չու­թյան ա­վան­դա­կան հոս­քին Ռու­սաս­տան (որն ի­րեն հայ­տա­րա­րել էր ՍՍՀՄ ի­րա­վա­հա­ջորդ) զու­գա­հեռ քա­ղա­քա­ցի­ներն ար­տա­գաղ­թում էին Եվ­րո­պա­յի եր­կր­ներ և այլ պե­տու­թյուն­ներ՝ օգ­տա­գոր­ծե­լով ի­րենց ազ­գակ­ցա­կան և բա­րե­կա­մա­կան կա­պե­րը:
ԱՄՆ դես­պա­նա­տան առջև գո­յա­նում էին մշ­տա­կան բնա­կու­թյան մեկ­նել ցան­կա­ցող­նե­րի հս­կա­յա­կան հեր­թեր, ի հայտ ե­կան հայ­տա­րա­րու­թյուն­ներ. «Կփո­խա­նա­կեմ մեկ­սե­նյա­կա­նոց բնա­կա­րանս ԱՄՆ տոմ­սի հետ»:
1990-ա­կան թվա­կան­նե­րին Հա­յաս­տա­նը գտն­վում էր ամ­բող­ջա­կան շր­ջա­փակ­ման վի­ճա­կում. 1992-1993-1994-1995-1996-ը խա­վա­րի տա­րի­ներ էին՝ սո­վի և ցր­տի, ո­րոնք հայ ժո­ղո­վուր­դը կո­չեց «Լևո­նի տա­րի­ներ»: Ի վեր­ջո, ար­տա­քին աշ­խար­հին նա­յող ցա­մա­քա­յին հա­ղոր­դակ­ցու­թյան միակ պա­տու­հա­նը մնաց Ի­րա­նի հետ սահ­մա­նը:

VI. «ՆԱՎ­ԹԱ­ՅԻՆ» ՊԱ­ՏԵ­ՐԱԶՄ
1992 թվա­կա­նին, «Ղա­րա­բա­ղյան խն­դի­րը» ու­ժա­յին մի­ջոց­նե­րով լու­ծե­լու մտադ­րու­թյամբ, սկս­վեց ադր­բե­ջա­նա­կան զին­ված կազ­մա­վո­րում­նե­րի լայ­նա­ծա­վալ հար­ձա­կու­մը Ար­ցա­խի և Ադր­բե­ջա­նի սահ­մա­նին: Ար­ցա­խի տա­րած­քը են­թարկ­վեց շուր­ջօ­րյա հր­թի­ռա­կո­ծու­թյան, այդ թվում նաև «Գրադ» հա­մա­զար­կա­յին ռեակ­տիվ հա­մա­կար­գի կի­րառ­մամբ: Հա­յաս­տա­նից Ար­ցախ՝ ի­րենց հայ­րե­նա­կից­նե­րին օգ­նու­թյան շտա­պե­ցին կա­մա­վո­րա­կան ջո­կատ­ներ, ո­րոնք մար­տն­չե­ցին «Հ. Յ. Դաշ­նակ­ցու­թյան», ՀՀՇ-ի, տար­բեր հայ­րե­նակ­ցա­կան միու­թյուն­նե­րի դրոշ­նե­րի ներ­քո:


Անհ­րա­ժեշտ է նշել, որ Ար­ցա­խի (Լեռ­նա­յին Ղա­րա­բաղ) և Ադր­բե­ջա­նի հա­կա­մար­տու­թյան սկզ­բից ևեթ Մեծ Բրի­տա­նիան կանգ­նեց ադր­բե­ջա­նա­կան կող­մի պաշտ­պա­նու­թյան դիր­քե­րում: Այս­պես, լոն­դո­նյան «Ին­դը­փեն­դընթ» թեր­թի վկա­յա­յու­թյամբ, ՄԻ-6-ն ակ­տի­վաց­րել է հա­տուկ գոր­ծո­ղու­թյուն­նե­րը Մի­ջին Ա­սիա­յի և Ան­դր­կով­կա­սի հան­րա­պե­տու­թյուն­նե­րում: Այդ ա­ռի­թով չի կա­րե­լի չն­շել ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան սր­ման շր­ջա­նում Ի­րա­նից Ադր­բե­ջան մաք­սա­նեն­գո­րեն տե­ղա­փոխ­վող ինք­նա­ձիգ զեն­քի, զի­նամ­թեր­քի, ռա­դիո­կա­յան­նե­րի, «Սթին­գեր» հր­թի­ռա­զե­նի­թա­յին հա­մա­կար­գե­րի և այլ զի­նա­տե­սակ­նե­րի մա­սին: Դա, ան­շուշտ, բա­ցատր­վում է Բաք­վի նավ­թին տի­րա­նա­լու Մեծ Բրի­տա­նիա­յի ձգտ­մամբ, և պա­տա­հա­կան չէ, որ բրի­տա­նա­կան «Բրի­թիշ փեթ­րո­լիում» նավ­թա­յին ըն­կե­րու­թյունն ա­ռա­ջի­նը հաս­տա­տեց գործ­նա­կան կա­պեր ադր­բե­ջա­նա­կան նոր իշ­խա­նու­թյուն­նե­րի հետ, ա­ռաջ անց­նե­լով իր մեր­ձա­վոր դաշ­նա­կից ԱՄՆ-ից: ՍՍՀՄ-ի փլուզ­մա­նը նա­խոր­դող շր­ջա­նում անգ­լիա­կան հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րի (մաս­նա­վո­րա­պես, ՄԻ-6-ի) ակ­տի­վու­թյու­նը հաս­ցեա­կան էր՝ անգ­լիա­կան հե­տա­խու­զու­թյան թի­րա­խա­յին սլաք­ներն ուղղ­ված էին դե­պի այն տա­րածք­նե­րը, ո­րոնք XX դա­րում հան­դի­սա­նում էին արևմտյան պե­տու­թյուն­նե­րի բռ­նան­վա­ճո­ղա­կան ձգ­տում­նե­րի ա­ռար­կա: Այս­պես, «1990 թվա­կա­նին ձեր­բա­կալ­վեց բրի­տա­նա­ցի «զբո­սաշր­ջիկ­նե­րի» մի ա­մուս­նա­կան զույգ, ո­րը փոր­ձում էր ա­նօ­րի­նա­կա­նո­րեն թա­փան­ցել Դաու­գավ­պիլ­սի ՀՕՊ օ­բյեկտ­նե­րի փակ տա­րածք և նկա­րա­հա­նել այն­տեղ գտն­վող տեխ­նի­կան: ՈՒ­շագ­րավ է, որ այդ զույ­գի «զբո­սաշր­ջա­յին» նա­խորդ ու­ղերթն ան­ցել էր Ան­դր­կով­կա­սի և Արևմտյան ՈՒկ­րաի­նա­յի շր­ջան­նե­րով»: Այս փաս­տե­րի լույ­սի ներ­քո կաս­կա­ծի տե­ղիք է տա­լիս Անգ­լիա­յի լոր­դե­րի պա­լա­տի ան­դամ լե­դի Քե­րո­լայն Քոք­սի ան­կեղ­ծու­թյու­նը, ո­րը Զո­րի Բա­լա­յա­նի ու­ղեկ­ցու­թյամբ մաս­նա­վոր այ­ցեր կա­տա­րեց Ար­ցախ՝ այ­ցե­լե­լով ԼՂՀ պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի զո­րա­մա­սեր: Այդ ուղևո­րու­թյուն­նե­րը լայ­նո­րեն լու­սա­բան­վել են Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան և Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի (Ար­ցա­խի) հան­րա­պե­տու­թյան զանգ­վա­ծա­յին լրատ­վա­մի­ջոց­նե­րում, որ­պես «հայ ժո­ղովր­դի ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի նկատ­մամբ բա­րի կամ­քի և ա­ջակ­ցու­թյան» դրսևո­րում:


Այն ա­ռու­մով, որ ինք­նա­բուխ կազ­մա­վոր­ված ինք­նա­պաշտ­պա­նու­թյան ջո­կատ­նե­րի շար­քեր կա­րող էին թա­փան­ցել սո­ցիա­լա­պես ան­կա­յուն ո­րո­շա­կի տար­րեր և բա­ցա­հայտ ար­կա­ծախն­դիր­ներ, անհ­րա­ժեշ­տու­թյուն ա­ռա­ջա­ցավ ստեղ­ծե­լու ժո­ղովր­դա­կան աշ­խար­հա­զո­րի կենտ­րո­նաց­ված կազ­մա­վո­րում, ո­րի հա­մար 1990-1991 թթ. կա­տար­վեց ընդ­հա­նուր զո­րա­հա­վաք: Ար­դյուն­քում ստեղծ­վե­ցին Ար­ցա­խի, իսկ հե­տա­գա­յում նաև Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան կա­նո­նա­վոր բա­նակ­նե­րը:
Ել­նե­լով այն հան­գա­ման­քից, որ Ար­ցա­խի տա­րած­քը, մաս­նա­վո­րա­պես մայ­րա­քա­ղաք Ստե­փա­նա­կեր­տը, ծանր զի­նա­տե­սակ­նե­րով գն­դա­կոծ­վում է ռազ­մա­վա­րա­կան բար­ձուն­քի վրա գտն­վող Շու­շի քա­ղա­քից, 1992 թ. մա­յի­սի 8-ի լույս 9-ի գի­շե­րը ի­րա­կա­նաց­վեց Շու­շիի ա­զա­տագր­ման «Հար­սա­նիք լեռ­նե­րում» ծած­կան­վամբ գոր­ծո­ղու­թյու­նը: Կա­րե­լի է են­թադ­րել, որ հի­շյալ գոր­ծո­ղու­թյան օրն ըն­տր­ված էր ոչ պա­տա­հա­կան, ա­սես Հայ­րե­նա­կան Մեծ պա­տե­րազ­մում սո­վե­տա­կան ժո­ղովր­դի տա­րած հաղ­թա­նա­կի տո­նա­կա­տա­րու­թյու­նը Հա­յաս­տա­նում խան­գա­րե­լու հա­մար:


Հա­յաս­տա­նի նա­խա­գա­հի 1992 թ. օ­գոս­տո­սի 10-ի հրա­մա­նագ­րով Հա­յաս­տա­նի զին­ված ու­ժե­րի հրա­մա­նա­տա­րի պաշ­տո­նին նշա­նակ­վեց Հա­յաս­տա­նի զին­ված ու­ժե­րի գլ­խա­վոր շտա­բի պետ, Հա­յաս­տա­նի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րի ա­ռա­ջին տե­ղա­կալ, կադ­րա­յին զին­վո­րա­կան, գե­նե­րալ-լեյ­տե­նանտ Նո­րատ Գրի­գո­րի Տեր-Գրի­գո­րյան­ցը: 1993 թ. Նո­րատ Տեր-Գրի­գո­րյան­ցը ստանձ­նեց Հա­յաս­տա­նի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րի պար­տա­կա­նու­թյուն­նե­րը, ո­րի գոր­ծու­նեու­թյան ար­դյուն­քում ստեղծ­վեց Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան բա­նա­կը:
1994-ի մա­յի­սի 5-ին, Ադր­բե­ջա­նի, Հա­յաս­տա­նի և Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի խոր­հր­դա­րա­նա­կան կա­ռույց­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը, ԱՊՀ եր­կր­նե­րի միջ­նոր­դու­թյամբ, ստո­րագ­րե­ցին «Բիշ­քե­կյան ար­ձա­նագ­րու­թյու­նը»՝ 1994 թ. մա­յի­սի 8-ի լույս 9-ի գի­շե­րը կրա­կը դա­դա­րեց­նե­լու պայ­մա­նով: Այդ հա­մա­ձայ­նա­գիրն ամ­բող­ջու­թյամբ ու­ժի մեջ մտավ 1994 թվա­կա­նի մա­յի­սի 12-ին և, պար­բե­րա­կան խախ­տում­նե­րով, շա­րու­նակ­վում է մինչ օրս:


Սա­կայն, 2016 թվա­կա­նի ապ­րի­լի 2-ի գի­շե­րը Ադր­բե­ջա­նի զին­ված ու­ժե­րը փոր­ձե­ցին հար­ձա­կում ի­րա­կա­նաց­նել ղա­րա­բա­ղյան և ադր­բե­ջա­նա­կան զոր­քե­րի շփ­ման գծի ամ­բողջ եր­կա­րու­թյամբ: Գոր­ծի դր­վեց հրե­տա­նին, այդ թվում «Գրադ» ռեակ­տիվ հա­մա­կարգ, օ­դու­ժը, տան­կեր, «Սոլն­ցե­պեկ» ծանր ա­կա­նա­նե­տա­յին հա­մա­կար­գեր և զանգ­վա­ծա­յին ոչն­չաց­ման այլ զի­նա­տե­սակ­ներ: Հար­ձակ­վող կող­մը կի­րա­ռեց «ինք­նաս­պան» ա­նօ­դա­չու թռ­չող սար­քեր, ո­րոնք հայտ­նա­բե­րում և ոչն­չաց­նում են հա­կա­ռա­կոր­դին ինք­նաոչն­չաց­ման մի­ջո­ցով: Ար­ցա­խի օ­դա­յին տա­րած­քում խոց­ված այդ մար­տա­կան սար­քե­րի հե­տա­գա ու­սում­նա­սի­րու­թյու­նը հաս­տա­տեց, որ դրանք պատ­րաստ­վել են Իս­րա­յե­լում: Հե­տա­գա­յում ա­պա­ցուց­վեց նաև, որ վե­րոն­շյալ սար­քե­րի կա­ռա­վա­րումն ի­րա­կա­նաց­րել են Իս­րա­յե­լի հրա­հան­գիչ­նե­րը:
(շա­րու­նա­կե­լի)


Ռուսերենից թարգմանեց
Դավիթ Մկր ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 6051

Մեկնաբանություններ